Մերկելը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարաբերությունների մասին
դիտումներ: 1067
«Մենք կցանկանայինք Ռուսաստանի հետ հավասարապես ողջամիտ հարաբերություններ ունենալ: Հետևաբար, ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդում բանակցությունները միշտ էլ տեղ կունենան», - ասել է Մերկելը:
Ընդ որում՝ նա հավելել է, որ դաշինքը պետք է «վճռականություն» ունենա իրեն պաշտպանելու համար:
Մերկելը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է 21-րդ դարում, քանի որ դաշինքը անվտանգության երաշխավորն է աշխարհում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանին զսպելը: