Հայերեն   English   Русский  

Վրաստանը կարող է պարզեցված կարգով ՆԱՏՕ-ի անդամ դառնալ


  
դիտումներ: 878

ՆԱՏՕ-ն կարող է թույլ տալ Վրաստանին միանալ դաշինքին առանց Անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագրի առաջադրման: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով Բրյուսելում դիվանագիտական իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ 2008 թ. ապրիլին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հաստատվել է դաշինքին Վրաստանի միանալու հնարավորությունը, եթե այն համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին: 2014 թ. գագաթնաժողովում հաստատվել են դաշինքին Վրաստանի անդամակցությանը նպաստող մի շարք միջոցներ:

Աղբյուրի խոսքերով` Բրյուսելում հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհաստատի դաշինքի դիրքորոշումը Վրաստանի վերաբերյալ: Գագաթնաժողովի շրջանակներում կարող է նաև հայտարարվել, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առանց Անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագրի առաջադրման:

«Ամեն դեպքում նման քննարկումներ ընթանում են: Որպես ինտեգրման նախնական գործիք կարող են ընդունվել ամենամյա ազգային ծրագրերը (ANP) և ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների էական փաթեթը (SNGP)», - պատմել է աղբյուրը:

Վրաստանի համար ամենամյա ազգային ծրագիրն իրականացվում է 2009 թ. և բարեփոխումների ծրագիր է, որը թույլ է տալիս Վրաստանին մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին: SNGP-ն` Վրաստանի մարտունակության ամրապնդման ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն ուղղված միջոցառումների շարք է: The MAP- ը կոչված է պատրաստել երկիրը դաշինքին անդամակցելու համար: Իսկ Անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագիրը կոչված է երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելուն նախապատրաստել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: