Հայերեն   English   Русский  

Թերեզա Մեյը զարմացել է Բորիս Ջոնսոնի հրաժարականի կապակցությամբ


  
դիտումներ: 425

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բորիս Ջոնսոնին ուղղված պատասխան նամակում հայտարարել է, որ մի փոքր զարմացած է արտաքին գործերի նախարարի պաշտոնից Ջոնսոնի հրաժարականի կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:

Նամակի տեքստը հրապարակել է BBC հեռուստաընկերությունը:

«Ցավում եմ և մի փոքր զարմացած եմ, որ ստացել եմ այն (հրաժարականի մասին Ջոնսոնի նամակը) պտղաբեր քննարկումներից հետո, որոնք մենք անցկացրել ենք Չեկերսում ուրբաթ օրը, ինչպես նաև այն մանրամասն և համապարփակ առաջարկից հետո, որի շուրջ պայմանավորվել էինք նախարարների կաբինետում» - գրել է Մեյը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոնսոնը Մեյին նամակ է գրել, որում հայտարարել է, որ «բրեքսիթի մասին երազանքը մեռնում է»:

Հուլիսի 9-ին Ջոնսոնը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: