Հայկ Գրիգորյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ
Այսպիսով, պաշտոնը կզբաղեցնի Հայկ Գրիգորյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավերեց ՀՀ քննչական կոմիտեի նոր նախագահին:
«Շնորհավորում ենք պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ: Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է ու ուզում եմ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքներն ու օրինականության մյուս երեսը: Մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը: Ես հույս ունեմ, որ քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի», - ասաց վարչապետը:
«Շնորհակալ եմ վստահության համար: Վստահեցնում եմ, որ բռունցքով ձեր վստահությունը արդարացնելու ենք, որևէ կաշկանդվածություն չունենք մեր լիազորությունների իրականացման մեջ», - նշեց Հայկ Գրիգորյանը: