Իրանն իր դեսպանատներն օգտագործում է ահաբեկչություններ նախապատրաստելու նպատակով. ԱՄՆ Պետդեպարտամենտ
դիտումներ: 431
«Մենք քննարկել ենք (Սաուդյան Արաբիայի հետ), թե ինչպես է Իրանն իր դեսպանատները օգտագործում որպես ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար թաքստոցներ: Ամենավերջին օրինակը դավադրությունն էր, որը բելգիացիները բացահայտեցին», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության անանուն բարձրաստիճան պաշտոնյան:
Նշվում է, որ այդ պատճառով ԱՄՆ իշխանությունները «կոչ են անում բոլոր երկրներին ստուգել Իրանի դեսպանատների դիվանագետներին, որպեսզի ապահովեն սեփական անվտանգությունը»:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը քննադատել էր ԱՄՆ վարչակազմի դիվանագիտական քաղաքականությունը, նշելով, որ այն «թելադրում են հատուկ շահեր ունեցող խմբեր»: