Հայերեն   English   Русский  

Դատելով առնվազն վերջին 1 ամսվա ընթացքում Ռուսաստանի վերաբերյալ Թրամփի հայտարարություններից, ոչինչ բացառել չի կարելի


  
դիտումներ: 853

Արաբագետ Արմեն Պետրոսյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հուլիսի 16-ին սպասվող Պուտին-Թրամփ հանդիպմանը, գրում է․

«Ասում են՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպմանը կարող է քննարկվել դարի գործարքը: Մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի լոբբիստական ջանքերի շնորհիվ Դ.Թրամփը կարող է առաջարկել Վ.Պուտինին՝ Ղրիմի ճանաչումը և միջազգային պատժամիջոցների չեղարկումը Իրանին(հատկապես Սիրիայի տարածքում) աջակցության բացառման դիմաց...

Գուցե հարցն առավելապես դավադրությունների տեսության հարթությունում է, բայց, դատելով առնվազն վերջին 1 ամսվա ընթացքում Ռուսաստանի վերաբերյալ Թրամփի հայտարարություններից, ոչինչ բացառել չի կարելի...»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: