Հնդկաստանում մուսոնային անձրևների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել
դիտումներ: 635
Այդ մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը` հղում անելով Հնդկաստանի ջրային ռեսուրսների կենտրոնական հանձնաժողովին:
Նշվում է, որ բացի այդ 176 մարդ վիրավորվել է, խեղդվել է ավելի քան 1 մլն խոշոր եղջերավոր անասուն, 55 հազար տներ ավերվել են:
Գործակալությունը նշում է, որ բարդ եղանակային պայմանները ազդել են երկրի 91 շրջանների վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 216 մարդ: