Հայերեն   English   Русский  

Թրամփը Պուտինի հետ գագաթնաժողովից հետո «մեծ հետևանքներ» է խոստացել


  
դիտումներ: 438

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են շատ կարևոր հարցեր և հանդիպումից հետո «մեծ հետևանքներ» խոստացել: Այդ մասին Թրամփը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ իր թշնամիներից շատերը հիասթափվել են Ռուսաստանի նախագահի հետ լավ փոխըմբռնումից:

«Կայացած հանդիպման ժամանակ ես և Պուտինը շատ կարևոր թեմաներ ենք քննարկել: Մենք լավ ենք հասկացել միմյանց, ինչը չափազանց մտահոգել է շատ ատելի մարդկանց, որոնք բռնցքամարտ էին ակնկալում: Սպասվում են մեծ հետևանքներ », - գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ, չնայած իր դեմ բազմաթիվ քննադատություններին, շատերը հավանության են արժանացրել Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսը:

«Բարձր ինտելեկտով շատ մարդկանց դուր է եկել Հելսինկիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում իմ ելույթը», - կարծում է Թրամփը:

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Գագաթնաժողովից և Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո շատերը քննադատեցին ամերիկացի առաջնորդին: Իսկ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Թրամփին «եփած մակարոն» և Պուտինի «փոքրիկ երկրպագու» էր անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: