Հայերեն   English   Русский  

​Խորհուրդներ


  
դիտումներ: 5038

1.Տնտեսուհիները միշտ էլ տոնական սեղանից մնացած օղին պահեստավորում են: Ու դրանից իհարկե շահում են, քանի որ օղիով կարելի է ախտահանում կատարել: Եթե վնասել եք ձեռքն ու իսկույն էլ փաթաթել եք թանզիֆով կամ բամբակով, ապա հաջորդ օրը վիրակապը վնասված մասից հեռացնելը շատ ցավոտ է: Ուստի գործը սկելուց առաջ այն մի լավ տոգորեք օղիով, ու փափկելուց հետո միայն հեռացրեք: Այդպիսով նաև վերքը կրկին կախտահանեք: Սա այն դեպքում, եթե ձեռքի տակ սպիրտ չունեք:

2. Մաքուր լոգասենյակ

Օղու օգնությամբ կարելի է լոգասենյակը կարգի բերել: Օղին պետք է լցնել ցողաշիթով շշի մեջ ու փչել սալիկների կարաբաժնի հատվածներում: Մի քանի րոպեից լվանալ սովորականի նման: Օղու պարունակության սպիրտը սպանում է բորբոսն ու սունկը:

3. Շողշողուն ապակիներ

Ակնոցի ապակիները փայլեցնելու համար պետք է պարզապես դրանք մաքրել օղիով թրջված լաթով: Այն ոչ միայն մաքրում է ապակիները, այլև սպանում աներևույթ մանրէները:

4.Օղին երկարացնում է ածելու կյանքը: Մի փոքր ամանի մեջ լցված օղու մեջ դրեք ածելին, որը կկանխի ժանգառաջացումն ու կրկին մանրէասպան ազդեցություն կունենա:

5. Ոչ մի հետք

Օղին գորգերից ու փափուկ կահույքից հեռացնում է դժվար մաքրվող հետքերը:

6.Մաքուր մաշկ

Օղիով ներծծված բամբակյա խծուծով կարելի է մաշկը մաքրել: Երբ ձեռքի տակ չունեք համապատասխան միջոցներ, օղին կարող է լիարժեք փոխարինիչ դառնալ:

6.Մաքուր մազեր

Մեկ բաժակ օղի կարելի է ավելացնել շամպունի սրվակին: Սպիրտը մաքրում է մաշկը, մազերը լվանում տոքսիններից, խթանում առողջ մազերի աճը: Լավ միջոց է նրանց համար, որոնց գլխամաշկն ու մազերն արագ են կեղտոտվում:

8. Ոչ մի կապտուկ

Կես բաժակ օղուն նույնքան ջուր ավելացնել, ապա լցնել սառցամանի կամ էլ դրա համար նախատեսված տոպրակների մեջ ու դնել սառցախցիկը: Ստացված սառույցով կարելի է թեթևացնել կապտուկի ու այլ վնասվածքների ցավը: Փորձված մեթոդ է:

10.Նարդոսի օղի

Մաքուր շշի մեջ լցնել նարդոսի (լավանդա) թարմ ծաղիկներ, վրան ավելացնել օղի, կափարիչով պինդ փակել բերանն ու արևին դնել 3 օր: Ստացված խառնուրդը քամել թանզիֆով ու կիրառել ընդհանուր բնույթի ցավերի դեպքում:

10.Բերանը ողողելու միջոց

10 թ.գդալ աղացած դարչինը խառնել մեկ բաժակ օղու հետ, բերանը փակել ու երկու շաբաթ թողնել: Դրանից հետո թանզիֆով քամել, ապա գոլ ջրին մի քանի կաթիլ խառնել ու ողողել: Ոչ մի մանրէ կենդանի չի մնա:

11. Առանց հերպեսի

Բամբակյա խծուծով օղի քսեք շուրթերին դուրս եկած հերպեսային ցանին: Կչորացնի:

12, Ականջացավի դեմ. ականջի մեջ 2 կաթիլ օղի կաթեցնել ու մի քանի րոպե չշարժվել, ապա գլուխը թեքել այնպես, որ մնացածը թափվի: Օղին կսպանի ցավի պատճառ մանրէները:

13.Ոտնաթաթի սնկի դեմ. վատ հոտից ու չափազանց քրտնարտադրությունից էլ օղին կօգնի ազատվել: Չորացնում է մաշկն ու սպանում վարակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: