Հայերեն   English   Русский  

​Հայաստանը միայն այսօր է մեղադրանք առաջադրելու Պերմյակովին


  
դիտումներ: 1285

ՙՎստահեցնում եմ, որ մեղավոր անձը, ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում և մենք բոլորս ականատես ենք լինելու և հնարավորություն ենք ունենալու հետևելու ամբողջ ընթացքին, այդ թվում՝ պատժի ենթարկելուն՚, - այսօր Գյումրիում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Լրագրողների ճշգրտող հարցերին, թե Պերմյակովը կկանգնի՞ հայկական արդարադատության առաջ, դատախազը տեղեկացրեց, որ ՀՀ քննչական կոմիտեն արդեն ռուս զինվորին ընդգրկել է գործի շրջանակներում, որպես մեղադրյալ. ՙԱյսօր մենք նաև մեղադրանք ենք առաջադրելու սպանության և սպանության փորձի առիթով՚: Գլխավոր դատախազը նաև փաստում է, մինչ այս պահը հայ քննիչները որևէ հարցաքննություն չեն իրականացրել, դա արվելու է միայն այսօր: Այս ընթացքից կհետևի նաև արդյո՞ք հայ իրավապահ մարմինները կասկածյալի խափանման միջոց՝ կալանք, կկիրառվի, թե ոչ:

Իսկ ո՞ր դատարանն է դատելու ռուս զինվորին, գլխավոր դատախազն այստեղ ամենատարբեր օրենքների մեջբերումներով խուսափեց հստակ պատասխանից: Անգամ այն հարցը, թե ռուս զինվորին կդատեն ռուսական 5-րդ կայազորային դատարանում, թե Հայաստանի դատարաններից որևէ մեկում, դատախազը հստակ նշեց. ՙԳործի քննությունն ու պատիժը լինելու են ՀՀ տարածքում՚: Իսկ կոնկրետ դատարանի մասով ավելացրեց, դեռ վաղ է այդ մասին խոսել, պետք է սպասել ընթացակարգերի կատարմանը, քանի որ իրավաբանական պրակտիկայում կա քրգործերի միավորման օրինակ:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: