Հայերեն   English   Русский  

Իսրայելը մերժել է Սիրիայի հարցով Ռուսաստանի առաջարկը. Reuters


  
դիտումներ: 520

Իսրայելական կողմը չի ընդունել Սիրիայի հարավում առանց իրանցի զինվորականների գոտու ստեղծման ռուսական կողմի առաջարկը:Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսրայելում իրավիճակին ծանոթ աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, ռուսական պատվիրակությունը, որը գլխավորում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, առաջարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Գոլանի բարձունքներից 100 կմ հեռավորության վրա ստեղծել գոտի, որտեղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից մարտնչող Իրանի զինվորականները մուտք չեն գործի:

Աղբյուրի խոսքերով՝ Իսրայելում մերժել են առաջարկը, իսկ Նեթանյահուն ընդգծել է, որ իսրայելական կողմը թույլ չի տա Իրանի դիրքերի ամրապնդում երկրի կողմից վերահսկվող տարածքներից նույնիսկ 100 կմ հեռավորության վրա:

Ավելի վաղ Նեթանյահուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրներին անհրաժեշտ է սերտ հարաբերություններ պահպանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: