Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանական SOCAR-ը 9,5 մլն դոլարով գնել է վրացական գազամուղեր


  
դիտումներ: 569

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) դուստր կառույցը՝ «SOCAR Georgia Gas»-ը, ստացել է Վրաստանի մի շարք շրջաններում ընդհանուր առմամբ 594 հազար մետր երկարությամբ գազամուղի սեփականության իրավունք:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, այն ադրբեջանական ընկերության հանձնվել է 9,5 մլն ամերիկյան դոլարի դիմաց: «SOCAR Georgia Gas» -ը, մասնավորապես, ձեռք է բերել Կասպ, Գարդաբան, Զեստաֆոն, Զուգդիդ, Օզուրգեթ, Լագոդեխ, Ախմեթ և Օնի շրջանների տարածքում տեղակայված գազի խողովակաշարերը:

Գործարքի պայմաների համաձայն՝ ընկերության կողմից ձեռք բերված անշարժ գույքի գումարը (21,3 մլն լարի (մոտ 8,8 մլն ամերկմայն դոլար)) պետք է ամբողջությամբ վճարվի 48 ամիսների ընթացքում, այդ թվում՝ 8,5 մլն լարին (մոտ 3,5 մլն ամերիկյան դոլար)՝ 36 ամիսների ընթացքում:

2008 թ. դեկտեմբերի 26-ին վրացական կառավարությունը և SOCAR- ը ստորագրել են համաձայնագիր, համաձայն որի գազի բաշխման 23 տարածաշրջանային ընկերություններ, մի շարք գազային տնտեսություններ և ցանցեր փոխանցվել են ադրբեջանական նավթային և գազային ընկերությանը `գազի ենթակառուցվածքում ներդրում կատարելու պայմանով:

2012-ի հոկտեմբերին SOCAR- ը դարձել է «Իտերա-Վրաստան» ընկերության սեփականատերը, որը «Իտերա Ինթերնեյշնլ Էներջի» ՍՊԸ 100 տոկոսանոց դուստրն է՝ գործնականում դառնալով Վրաստանում բնական գազի միակ մատակարարն ու տեղաբաշխողը:

Ներկայում, SOCAR- ը Վրաստանում բնական գազի, նավթի և նավթամթերքների հիմնական մատակարարն է: SOCAR- ը դուստր ձեռնարկությունները զբաղված են երկրում գազի բաշխման համակարգի ընդլայնմամբ և արդիականացմամբ, SOCAR ապրանքանիշով բենզալցակայանների ցանցի ընդլայնմամբ: Նրանց են պատկանում նաև Վրաստանի Սև ծովի Քուլևի նավահանգստի նավթային տերմինալները, որոնց միջոցով իրականացվում է ադրբեջանական նավթի և նավթամթերքների տեղափոխում միջազգային շուկա:

SOCAR- ը Վրաստանում գործելու տարիներին տարբեր ծրագրերում մոտ 1,5 մլրդ ամերիկյան դոլարի ներդրումներ է իրականացրել: «SOCAR Georgia Gas»- ը երկրում կառուցել է 6 հազար կմ երկարություն ունեցող գազատարներ, ինչը թույլ է տվել գազիֆիկացնել ավելի քան 210 հազար բաժանորդի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: