Հայերեն   English   Русский  

ՀԱՊԿ-ում հայտարարել են Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետկանչի վերաբերյալ Հայաստանի հարցման տվյալների բացակայության մասին


  
դիտումներ: 1113

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) հայտարարել են, որ տեղեկություններ չունեն այն մասին, թե արդյոք Հայաստանը դիմում ներկայացրել է գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին պաշտոնից հետկանչի համար: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին РИА Новости լրատվական գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Ես տեղեկություններ չունեմ այն մասին, որ հայկական կողմը որևէ պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել գործող գլխավոր քարտուղարի վերաբերյալ», - ասել է նա:

Ավելի վաղ Մոսկվայում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի փոխարինման մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էին որակել:

Հայաստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել 2008 թ. մարտի 1-ին բողոքի ցույցերի ցրման հետ կապված քրեական գործի շյրջանակներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: