Հայերեն   English   Русский  

Բագրատ Եսայան.Քաղաքական համարյա բոլոր ուժերը՝ ՀՅԴ, ԱԺՄ, ԱԻՄ, ՍԻՄ հանդես էին գալիս պահանջով՝ տալ ՀՀՇ-ական ռեժիմի քաղաքական գնահատականը


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 661

լտպ-ի անմեղությունը հիմնավորելու, նրա բոլոր արարքները «ջրելու» համար բերում են հետևյալ հիմնավորումը, թե «եթե ինքը թեկուզ մի անօրինական արարք արել էր, էն ժամանակ Ռոբերտն ու Սերժը ինչի՞ իրան պատասխանատվության չկանչեցին։

Ուզում եմ պարզապես ոմանց հիշողությունը թարմացնելու համար, իսկ այն երիտասարդներին, ովքեր չեն հիշում այդ ժամանակները հիշեցնել, որ 98-ի պալատական հեղաշրջումը կատարվեց Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի կողմից։ Քաղաքական համարյա բոլոր ուժերը՝ ՀՅԴ, ԱԺՄ, ԱԻՄ, ՍԻՄ հանդես էին գալիս պահանջով՝ տալ ՀՀՇ-ական ռեժիմի քաղաքական գնահատականը։ Սակայն եռյակը համառորեն մերժեց այդ պահանջը, քանի որ իմ համոզմամբ, անձնական անվտանգության երաշխիքներ էր տվել նախորդ ռեժիմի բանալի դեմքերին (լտպ, Վանո)։ Բացի այդ, իշխանության եկած դեմքերը մտադիր չէին կազմաքանդել այն համակարգը, որը ստեղծել էր առաջին նախագահը, նրանք ցանկանում էին միայն կոսմետիկ փոփոխությունները։ Այդ երկու կողմերի արմատական անհամաձայնությունը Արցախի հարցի լուծման նրանց մոտեցումների տարբրերությունն էր։

Վստահ եմ, եթե այն ժամանակ տրվեին քաղաքական հալածանքների, ընտրությունների կեղծման, քաղաքականության մեջ բանակի ներգրավման և այլ ապօրինությունների քաղաքական գնահատականը, մենք շատ չարիքներից կխուսափեկնք հետագայում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: