Հայերեն   English   Русский  

Ասանժն առողջական խնդիրների պատճառով կլքի Էկվադորի դեսպանատունը


  
դիտումներ: 1253

Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում թաքնվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջությունը վերջերս զգալիորեն վատթարացել է: Այդիսկ պատճառով նա մոտ ապագայում կարող է լքել իր ապաստանը: Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտնել են տեղեկացված աղբյուրները: Գրում է Vesti.ru-ն:

«Ակնկալվում է, որ մոտակա շաբաթների ընթացքում նա կդադարեցնի դեսպանատանն իր կամավոր ինքնամեկուսացումը», - հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ բազմիցս գաղտնի նյութեր հրապարակած Wikileaks կայքի հիմնադիրն ապաստան ստացել է 2012 թ. Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նա չի կարող լքել դեսպանատան տարածքը, քանի որ անմիջապես բերման է ենթարկվելու բրիտանական ոստիկանության կողմից, 2012 թ. դատարան ներկայանալուց հրաժարվելու պատճառով:

Ասանժի արտահանձնմանը ձգտում է Միացյալ Նահանգները, որտեղ լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքներով նրան մահապատիժ է սպառնում:

Միևնույն ժամանակ, հուլիսի 27-ին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել էր, որ Ասանժն, ի վերջո, ստիպված է լքել դեսպանատան պատերը: Նրա խոսքերով՝ նա արդեն քննարկել է այս իրավիճակը բրիտանական իշխանությունների հետ և հուսով է, որ Wikileaks- ի հիմնադրի կյանքին վտանգ չի սպառնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: