Հայերեն   English   Русский  

Պոմպեոն աջակցել է Իրանի իշխանությունների հետ հանդիպելու Թրամփի առաջարկին


  
դիտումներ: 769

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն աջակցել է Իրանի իշխանությունների հետ բանակցություններ վարելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Ընդ որում՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Պոմպեոն կողմ է հնչեցված առանց նախապայմանների բանակցությունների գաղափարին:

Նրա խոսքերով՝ «կարևորն այն է, որ իրենք (ԱՄՆ) ցանկանում են նստել և անցկացնել այդ բանակցությունները»:

Ավելի վաղ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երբեք «չի հանդիպի» Թրամփի հետ:

Ընդ որում՝ Իրանի վարչակազմը ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են բանակցությունների, եթե ԱՄՆ-ն վերադառնա միջուկային գործարքին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: