Իսպանիայի արքայական ընտանիքը ներկա է գտնվել հայազգի ջութակահար Արա Մալիքյանի համերգին. Լուսանկարներ
Մայորկայում հանգստացող արքայական ընտանիքի ընդամներն ավանդույթի համաձայն մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են գտնվում:
Նախօրեին Իսպանիայի արքայական ընտանիքին անդամները ներկա են գտնվել հայազգի վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանի համերգին:
Համերգից հետո նորաձևության քննադատների և համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել և բազմաթիվ դրական արձագանքների արժանացել նորաձևության կուռք համարվող թագուհի Լետիցիայի սեքսուալ կերպարը, որը նախապատվություն էր տվել դասական սևին և սպիտակին:
Պետք է նշել, որ արքայական ընտանիքի անդամները Արա Մալիքյանի մեծ երկրպագուներն են և 2016թ. Մադրիդում ևս ներկա են գտնվել վերջինիս համերգին:
Հայտնի վիրտուոզ ջութակահար, դիրիժոր, կոմպոզիտոր Արա Մալիքյանը «Paganini» քառյակի հիմնադիրն է: Արա Մալիքյանը դասական երաժշտության կատարման անսովոր տեխնիկա է կիրառում:
Աշխարհահռչակ ջութակահարը ծնվել է 1968թ. Լիբանանում: Ծննդյան 5-ամյակի կապակցությամբ հոր նվիրած ջութակը մեկընդմիշտ փոխել է Մալիքյանի կյանքը: