Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ն շարունակում է միջուկային և հրթիռային ծրագրի շուրջ աշխատանքը


  
դիտումներ: 907

Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային և հրթիռային ծրագրի շուրջ աշխատանքը: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի զեկույցին: Գրում է Gazeta.ru.-ն:

Ինչպես նշվել է, մասնագետները Հյուսիսային Կորեայի շուրջ զեկույցը ՄԱԿ ներկայացրել են նախօրեին՝ օգոստոսի 3-ին: Փաստաթղթի համաձայն՝ ԿԺԴՀ-ն աջակցում է նաև Սիրիայի հետ ռազմական համագործակցությանը և զբաղվում Եմենի հետ սպառազինոթւյունների վաճառքով:

Ընդ որում՝ փորձագետները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն խախտել է տեքստիլ արտադրա նքի արտահանման արգելքը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն հետախուզությունը հայտնաբերել է ԿԺԴՀ-ում նոր հրթիռների արտադրության նշաններ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: