Քարդաշյան քույրերը ապրիլին կայցելեն Հայաստան
Աղբյուրը E! News-ին հայտնել է, որ Հայաստան այցելությունը միշտ եղել է Քիմի ծրագրում և նրանք բոլորն էլ ցանկանում են ծանոթանալ իրենց ժառանգության հետ:
Ճամփորդության մանրամասները դեռևս ճշտվում են, սակայն քույրերին կայցելեն նաև նրանց զարմիկները: Քիմը ցանկանում է, որ խմբին միանա նաև իր 17 ամսական դուստր Նորֆը, Քորթնին իր հետ կվերցնի նաև իր երեք երեխաներին:
Քիմի ամուսին Քանյե Ուեսթը նույնպես հույս ունի միանալ խմբին, եթե իր աշխատանքային գրաֆիկը թույլ տա, սակայն դեռևս պարզ չէ արդյո՞ք Քորթնիի ամուսին Սքոթ Դիսիքը կմիանա ճամփորդությանը:
Քիմը նախկինում հայտնել էր, որ երազում է այցելել Հայաստան:
Աստղը նաև հայտնել է, որ իր հայրը, որը 2003թ-ին մահացել է քաղցկեղից, շատ հպարտ կլիներ իրենց ժառանգության նկատմամբ իր և իր քույրերի վերաբերմունքով: