Հայաստանում է Անգելա Մերկելը. նա այցելեց Ծիծեռնակաբերդ
դիտումներ: 3605
Նա ՀՀ-ում է Հարավային Կովկաս պաշտոնական այցի շրջանակներում:
Օդանավակայանում կանցլերին դիմավորեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կանցլերին ուղեկցում էին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, պաշտոնատար այլ անձինք։