Հայերեն   English   Русский  

Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմը սկսի գործել. Անգելա Մերկել


  
դիտումներ: 1116

Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմը սկսի գործել,

այսօր ընդլայնված բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը։


«Ակնկալում ենք, որ այս հարցը առաջընթաց կունենա ու մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք այդ հարցին առաջընթաց տալու համար», - պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ հայտարարեց Կանցլերը։

Հարցին անդրադարձավ նաև Հայաստանի վարչապետը և տեղեկացրեց, որ բանակցությունների ընթացքում հարցի մասին քննարկում եղել է։

«Քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստան եկողները ավելի շատ են, քան՝ հեռացողները, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն Հայաստանից արտագաղթը, այլ՝ հայրենադարձությունը», - նշեց Փաշինյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: