Մարալիկի համայնքապետը կրքերը հանդարտեցնելու համար դիմել է դատախազին և ԱԱԾ
Արտակ Գևորգյանի համախոհները պաշտպանող ակցիայով հանդես եկան, վիճաբանություններ ու քաշքշուկներ էլ գրանցվեցին:
- Մտածում են՝ եկել են քաղաքապետ նշանակեն ու գնան: Ո՞վ եք դուք, այսինքն` ժողովրդին, ժողովրդի իշխանությունը արհամարհած ունե՞ք: Այս աթոռը Արտակ Գևորգյան անձի աթոռը չէ, սա ժողովրդի սեփականությունն է և ժողովրդի իշխանությունն է: Ինձ ընտրել է բնակչության 50 տոկոսը, իսկ նրանք բոլոր ժամանակների, նաև վերջին ընտրություններին մասնակցած ու պարտված թեկնածուներն են: Փորձեցին տարբեր լեգենդներ, իմպրովիզացիաներ, երևակայական հիվանդությանը վայել ինչ-որ պատմություններ գտնել, սարքել ինչ-որ բաներ, գրել-ջնջել, տարբեր կարգի տվյալներ տալ, տարբեր կարգի գործեր կազմակերպել, եղան ստուգումներ, եղան համապատասխան գործընթացներ, եղա՞վ գեթ մեկ քրեական գործ, կամ գեթ մեկ խախտում: Եթե կա, խնդրեմ՝ ես պատրաստ եմ այդ հարցերի հետ հաշվի նստել,- ասել է Գևորգյանը:
Ստեղծված իրավիճակը կառավարելու և քաոսից խուսափելու համար համայնքի ղեկավարը ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել՝ օրակարգում ունենալով մեկ հարց. նրանք ուղերձ են հղել Շիրակի մարզի դատախազին, ոստիկանությանը, ԱԱծ-ին, Շիրակի մարզպետին ու տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը, որպեսզի սթափության կոչ անեն և տեր կանգնեն իրավիճակին: