Հայերեն   English   Русский  

Մի շարք սեզոնային բանջարեղենների գները տարօրինակ բարձր են. Գնում եմ ԿԲ նախագահի հետ գնաճի քննարկման. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


  
դիտումներ: 695

Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էինք համոզվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը այսօր այցելել էր գումի շուկա՝ ծանոթանալու գյուղմթերքի գներին,հաղորդում է Այսօր.ամ-ը:

Նա ընդգծեց, որ վաճառողների հետ զրույցից պարզեց՝ տարբեր բացատրություններ կային, թե ինչու է գյուղմթերքը թանկ:

«Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էի համոզվել: Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի ու մի շարք սեզոնային կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, որովեհտև Հայաստանում այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ խնդիր կա, բայց պետք հասկանալ, թե խնդիրը որն է՝ ջրի բացակայությունը, թե այն,որ ջուր կա, բայց չարաշահումներ են տեղի ունենում. «Քանի դեռ հիմնավոր բան չկա, չեմ կարող պնդումներ անել»:

Դիտարկմանը, թե գներին ծանոթանալուց հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, Փաշինյանը նշեց.

«Հիմա ԿԲ նախագահի հետ հանդիպման եմ գնում՝ գնաճի քննարկման»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: