Հայերեն   English   Русский  

«Թշնամական նամակի» պատճառով Թրամփը չեղարկել է Պոմպեոյի այցը ԿԺԴՀ


  
դիտումներ: 319

The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը որոշել է չեղյալ հայտարարել պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Հյուսիսային Կորեա թշնամական բովանդակությամբ նամակի համար, որը Պոմպեոն ստացել էր Հյուսիսային Կորեայի կողմից: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Պոմպեոն նամակ է ստացել Աշխատավորական կուսակցության միասնական ճակատի բաժնի ղեկավար Քիմ Յոն Չհոլից: Այն գրված է եղել «չափազանց ագրեսիվ կերպով»:

Այն բանից հետո, երբ նամակը ցույց են տվել Թրամփին, նա որոշել է չեղյալ հայտարարել Պոմպեոյի պլանավորված այցը ԿԺԴՀ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սեուլում պաշտոնյաները ԿԺԴՀ կատարվելիք Պոմպեոյի այցի չեղարկման վերաբերյալ Թրամփի որոշման կապակցությամբ անակնկալի են եկել:

Իսկ Հյուսիսային Կորեայի իշխանությունները համարում են , որ ԱՄՆ-ն «կեղծավոր» է վարվել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը ԿԺԴՀ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: