Հայերեն   English   Русский  

​Թուրքիան ցանկանում է ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսում


  
դիտումներ: 506

Թուրք զինվորականները ցանկանում են չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում անհապաղ ստեղծել ռազմածովային բազա Միջերկրական ծովի երկրների շահերը պաշտպանելու համար:

Այս մասին գրում է թուրքական «Ենի Շաֆաք» թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն ռազմածովային ուժերի հրամանատարության հարցմանը:

Նշվում է, որ Թուրքիան դիտարկում է նաև Հյուսիսային Կիպրոսում Գեչիթքալե ավիաբազայի վերականգնման հնարավորությունը. այն նախկինում օգտագործել է թուրքական ռազմական ավիացիան:

Կիպրոսը դե ֆակտո մասնատվել է 1974 թվականից`Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո, ինչը եղել է պատասխան քայլ Հունաստանի զինված ուժերի մասնակցությամբ Կիպրոսում պետական հեղաշրջման փորձին: Թուրքական զինված ուժերը 1974 թ. հուլիսի 21-ի գիշերը ներխուժել են Կիպրոսի հյուսիս և օկուպացրել երկրի տարածքի 37 տոկոսը:

1983 թ. օկուպացված տարածքներում հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչվել էր միայն Թուրքիայի կողմից: Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները վերսկսվել են 2014 թ. փետրվարին՝ երկու տարվա ընդմիջումից հետո:

2016 թ. հուլիսին Հունաստան են փախել 8 թուրք զինվորներ՝ վախենալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունների կողմից հետապնդումից: Թուրքական իշխանություններին հանձնելու մերժումը հանգեցրել է Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: