Հայերեն   English   Русский  

Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայկական «Թումոն» բացվի մեր երկրում. Գերմանիայի պետնախարար


  
դիտումներ: 2762

Գերմանիայի թվային տեխնոլոգիաների պետական նախարար Դորոտի Բերը, մեկնաբանելով Երևանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կատարած այցը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հայտարարել է երկրում նմանատիպ ուսումնական հաստատությունների ստեղծման անհրաժեշտության մասին: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի «Թումո» կամ դրա նման մի բան բացվի Գերմանիայում», - Reuters գործակալությունը մեջբերում է գերմանացի նախարարի խոսքերը:

Դորոթի Բերը քննադատել է ծրագրավորման ուսուցման գերմանական համակարգը՝ ընդգծելով, որ ի տարբերություն Հայաստանի՝ Գերմանիայում ժամանակակից տեխնոլոգիաների ուսուցումը հասանելի է հասարակության միայն մի փոքր հատվածի համար:

Հիշեցնենք, որ 2011թ. «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանում բացել են ԱՄՆ-ից Սիմնոնյան ամուսինները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: