Հայերեն   English   Русский  

«Լեոն» հաղթեց ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում


  
դիտումներ: 391

Օգոստոսի 29-ին շվեդական Ուդևալա քաղաքում մեկնարկեց 2018/2019թթ. ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարը:

Հայաստանի չեմպիոն «Լեոն» առաջին խաղում մրցեց իսլանդական «Վենգիր Յուպիտերս» թիմի հետ և հաղթեց 8:2 հաշվով: Մեր թիմի կազմում չորս գոլի հեղինակ դարձավ Սարո Գալստյանը, մեկական անգամ աչքի ընկան Մարկո Ռադովանովիչը, Մաթեուսը, Գարեգին Մաշումյանը և Էդվարդ Մկրտչյանը:

Խմբի մյուս խաղում «Ոդևալան» պարտության մատնեց Չեռնոգորիայի ներկացացուցիչ «Չելիկ» թիմին 4:2 հաշվով:

Մրցաշարի խաղացանկը

30.08 Չելիկ-Լեո 19:00

30.08 Ուդևալա-Վենգիր Յուպիտերս 21:30

01.09 Վենգիր Յուպիտերս-Չելիկ 16:00

01.09 Լեո-Ուդևալա 18:30

Հանդիպումների սկիզբը՝ Երևանի ժամանակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: