Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում չեն բացառել ՌԴ-ից զենք ձեռք բերելու պատճառով Հնդկաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը


  
դիտումներ: 509

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ասիա-Խաղաղօվկիաոս տարածաշրջանի հարցերով օգնական Ռենդալ Շիվերը չի բացառել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի Հնդկաստանի դեմ Ռուսաստանից զենք ձեռք բերելու պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Չեմ կարող ասել, որ նրանք չեն հայտնվի պատժամիջոցների ցուցակում և որ բացառություն կլինի: Այդ որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահը, եթե տեսնի Հնդկաստանի կողմից Ռուսաստանից նոր համակարգերի ձեռքբերում ... Ես չեմ կարող ասել, որ բացառություն կարվի», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է խորհրդականի խոսքերը:

Միևնույն ժամանակ Շրիվերը հավելել է, որ Վաշինգթոնը մտահոգված է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված Նյու Դելիի պլաններից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: