Հայերեն   English   Русский  

​Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա կապակցությամբ


  
դիտումներ: 827

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզոևին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն նախագահ,

ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանի և Ուզբեկստանի առջև այսօր բացվում են երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նոր հեռանկարներ, որը կհամապատասխանի մեր ժողովուրդների բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դարավոր կապերի մակարդակին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն ծրագրերի իրականացման գործում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: