Խոշոր հրդեհ Սյունիքում. կրակը տարածվում է Շիկահողի արգելավայրում (լուսանկար)
դիտումներ: 848
NEWS.am–ին ՀՀ ԱԻՆ–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Տեղի բնակիչներից Սեյրան Ադամյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ կրակն առաջացել է 4 օր առաջ՝ Կովսականի հատվածում և հասել մինչև Կապանի հարակից դաշտը։
Նա նշեց, որ հրդեհն արդեն տարածվել է Շիկահողի արգելավայրում:
«Կրակը փորչձում են մարել կամավորներ և գյուղացիներ, բայց միայն մարդկային ուժերով հնարավոր չէ մարել կրակը, հարկավոր է տեխնիկա՝ ուղղաթիռ»,–նշեց մեր զրուցակիցը։
Լուսանկարները՝ Ադամյանի ֆեյսբուքյան էջից։