Հայերեն   English   Русский  

​Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է


  
դիտումներ: 870

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: