Հայերեն   English   Русский  

Պոմպեոն մեկնաբանել է Իդլիբում ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 418

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգթոնում ակնկալում են, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը կհաջողվի դիվանագիտական ճանապարհով կարգավորել: Գրում է Gazeta.ru-ն:

Պոմպեոյի համապատասխան հայտարարությունը լրագրողների հետ ունեցած հանդիպումից հետո հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

Նրա խոսքերով՝ անձամբ ԱՄՆ-ի գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել Իդլիբում իրավիճակի քննարկման նպատակով: Նա տվյալ թեմայով զրույցներ է ունեցել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մեւլութ Չավուշօղլուի հետ:

«Մենք հուսով ենք, որ դա հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով», - ասել է նա:

Պոմպեոն մեկնաբանել է նաև Իդլիբում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

«Ռուսաստանը պատասխանատվություն է ստանձնել՝ հայտարարելով, որ այն դեէսկալացիային գոտի է, և դա կորոշվի Ժնևի գործընթացի շրջանակներում: Կարծում եմ, որ նախագահի թվիթերյան գրառումը նրանց այդ մասին հիշեցնելու փորձ էր», - ասել է Պոմպեոն:

Բացի այդ ԱՄՆ պետքարտուղարն նշել է, որ Վաշինգթոնը կիսում է Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում ահաբեկչության հարցով Ռուսաստանի մտահոգությունը:

«Մենք լիովին համամիտ ենք նրանց հետ, որ այդ տարածքներումահաբեկիչներ կան և պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի նրանք չզզբաղվեն ամբողջ աշխարհում ահաբեկչության արտահանմամբ», - եզրափակել է Պոմպեոն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել կանխել Իդլիբ նահանգում սիրիական բանակի գործողությունները:

Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Իդլիբում ահաբեկչության բույնը ապակայունացնում է իրավիճակը Սիրիայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: