Հայերեն   English   Русский  

​Ապրիլյան պատերազմի առասպելները. ՊՆ ամենատեղեկացված գերներալը ներկայացնում է իրականությունը


«Փաստերի հետքերով». Յուրի Խաչատուրովի օգնականը մանրամասներ է հայտնելի հետքերով». Յուրի Խաչատուրովի օգնականը մանրամասներ է հայտնել


  
դիտումներ: 2149

Փաստաբանական հարցում

Ապրիլյան պատերազմի ընթացքում Յուրի Խաչատուրովը շուրջօրյա գտնվել է հրամանատարական կետում. Գեներալ Արիս Բրուտյան

Հայկական բանակի գեներալ, Արցախյան պատերազմի ժամանակ մի շարք փառավոր հաղթանակներ գրանցած Յուրի Խաչատուրովի անվան հետ կապված սուտ և զրպարտիչ տեղեկությունների բացահայտման և հերքման նախաձեռնություն է սկսվել:

Այսպես, Analitik.am լրատվականը (https://www.youtube.com/watch?v=DoV8LCmd_Mg) հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի ամենատեղեկացված մարդկանցից մեկին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար գեներալ-մայոր Արիս Բրուտյանին Յուրի Խաչատուրովի պաշտպան Գրիգոր Բեքմեզյանի կողմից ուղղված հարցման պատասխանը:

Հարցման ընթացքում Բրուտյանը հայտնել է, որ 2016-ի ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 03:10-ին, երբ ստացել է պատերազմը սկսվելու մասին տեղեկություն և ժամը 03:25-ին եկել աշխատավայր, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն արդեն այնտեղ է եղել:

«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ունի վարչական ապարատ, որի միջոցով կազմակերպվում են շտաբի գործողությունները: Հանդիսանալով վարչական ապարատի ղեկավար՝ տեղյակ եմ եղել 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում շտաբի պետի կողմից կատարված գործողությունների մասին՝ Ապրիլյան պատերազմի մասին իրազեկումից սկսած, մինչև պատերազմի ավարտը: Երբ ես եկել եմ աշխատանքի վայր, պարոն Խաչատուրովն արդեն տեղում է եղել: Կարծում եմ՝ ինքը տեղում է եղել 2016թ. ապրիլի 2-ի 03:15-ի կողմերը»,- հայտնել է Բրուտյանը՝ հավելելով, որ 2016-ի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում Խաչատուրովը ոչ միայն աշխատավայրում է եղել, այլ՝ շուրջօրյա հրամանատարական կետում:

Փաստաբանական հարցում

Այն հարցին, թե կային արդյոք բարձրաստիճան սպաների մեջ այնպիսիք, ովքեր Ապրիլյան պատերազմի մասին տեղեկանալուց հետո չեն եկել աշխատավայր և չեն անցել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, Բրուտյանը պատասխանել է՝ ոչ, բոլոր սպաներն անմիջապես եկել են իրենց աշխատավայր և անցել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը:

Բրուտյանը նաև հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իբր բարձրաստիճան սպաները և Յուրի Խաչատուրովը «վաճառել են տարածքներ» և «մեր բանակը պատրաստվել է կանխարգելիչ գործողություններ կատարել, բայց իշխանությունները թույլ չեն տվել»: Բրուտյանը հստակ պարզաբանել է, որ ղեկավարության կողմից նման հրահանգներ չեն եղել, հակառակը, եղել է հրաման կազմակերպել և ինչքան հնարավոր է շուտ հետ վերադարձնել հակառակորդի կողմից գրաված դիրքերը:

Բրուտյանը նաև հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն իբր փորձեր են արվել կաշառել պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Նշենք, որ գեներալ-մայոր Արիս Բրուտյանը 2009-ից առ այսօր զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ 2018-ի օգոստոսի 10-ին Յուրի Խաչատուրովն իր փաստաբան Գրիգոր Բեքմեզյանի միջոցով քաղհայց է ներկայացրել ընդդեմ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի ՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար

Փաստաբանական հարցում

համբավը պաշտպանելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: