Հայերեն   English   Русский  

Մնացական Բիչախչյանը պարզաբանել է հատուկ կացության կարգավիճակները


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 664

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իրազեկում է տարածել` հատուկ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի վերաբերյալ:

Բիչախչյանը տեղեկացնում է. ««Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գոյություն ունի օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների հետևյալ տեսակները՝

1. Ժամանակավոր - տրվում է 1 տարի ժամկետով,

2. Մշտական - տրվում է 5 տարի ժամկետով,

3. Հատուկ - տրվում է 10 տարի ժամկետով։

Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց տրվող «հատուկ անձնագրի» նկարագիրը և ձևը հաստատվել է ՀՀ կառավարության 07.02.2008թ. թիվ 134-Ն որոշմամբ։
Ներկայումս հատուկ անձնագրի գույնը կարմիր է։ Մինչ որոշումը, այսինքն՝ 2008թ.-ը, հատուկ կարգավիճակ ունեցող անձանց տրվող փաստաթուղթը ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկով էր տպագրվում, առաջին էջի վրա դրվում էր կնիք՝ «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» բովանդակությամբ»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: