Դավաճանությունների պատճառով կինը լքել է Բորիս Ջոնսոնին. Daily Mail
դիտումներ: 1100
Պարբերականը նշում է, որ Ջոնսոնը և նրա կինը` իրավաբան Մարինա Ուիլերը երկար ժամանակ միասին չեն հայտնվել հանրությանը:
Նրանց դուստր Սառայի խոսքերով՝ Ուիլերը «բաժանվել է» Ջոնսոնից և այլևս մտադիր չէ նրա մոտ վերադառնալ:
Նշվում է, որ 2009 թվականին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի նախկին ղեկավարը սիրավեպ է ունեցել արվեստի գծով խորհրդատուի հետ: Իսկ 2004-ին Ջոնսոնը դավաճանել է կնոջը գրող Պետրոնելլա Ուայթիի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բորիս Ջոնսոնը մեղադրվում է իսլամաֆոբիայի մեջ մահմեդական կանանց մասին հայտարարություններից հետո: