Հայերեն   English   Русский  

​Օբաման հիշել է․ «Ինձ դուրս շպրտեցին Դիսնեյլենդից»


  
դիտումներ: 397

Կալիֆորնիա նահանգում քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատմել է, որ պատանի հասակում նրան Դիսնեյլենդից դուրս են հրավիրել ծխելու պատճառով։

Օբաման խոստովանել է, որ Դիսնեյլենդում ընկերների հետ զբոսնելիս է եղել, երբ անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են հրավիրել տարածքից։

«Երկու ոստիկաններ մոտեցան մեզ և ասացին, «պարոնայք, կարող եք գալ մեզ հետ»,և նրանք մեզ դուրս հրավիրեցին Դիսնեյլենդից... Սա իրական պատմություն է։ Ինձ դուրս հրավիրեցին Կախարդական թագավորությունից»,-պատմել է Օբաման՝ ավելացնելով, որ ամաչում է իր արարքի համար։

Չնայած այս պատմությանը՝ Դիսնեյլենդից հայտնել են, որ պատրաստ են նրան հյուրընկալել։

Ուոլթ Դիսնեյ ընկերության գործատիր տնօրեն Ռոբերտ Իգերը, թվիթերյան էջում անդրադառնալով Օբամայի պատմությանը, գրել է․

«Բարաք Օբաման Անահեյմում իր խոսքը սկսել է քոլեջի տարիներին ծխելու պատճառով Դիսնեյլենդից դուրս հրավիրվելու մասին պատմությամբ։

Նա միշտ կարող է վերադառնալ, քանի դեռ չի ծխում»,-գրել է Իգերը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: