Կյանքից հեռացել է քանդակագործ Ալբերտ Սարգսյանը
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ նկարիչների միության անդամ Լավրենտ Ղալայանն ասել է, որ Ալբերտ Սրգսյանի կորուստը ոչ միայն իր համար է մեծ ցավ, այլև Արցախի արվեստասեր ողջ հասարակության:
Խոսելով վաղամեռիկ քանդակագործի մասին՝ նա բնութագրել է արվեստագետ գործընկերոջը՝ որպես ընտանիքի նվիրյալ զավակի, հոր, բարի, ազնիվ, շնորհաշատ մարդու:
«Քանդակագործ Ալբերտ Սարգսյանը եղել է աշխատասեր, պարտաճանաչ, իր գործին նվիրյալ, հանգիստ ու համեստ բնավորության տեր արվեստագետ, նա իր աշխատանքի մեջ սիրտ ու հոգի էր դնում: Ճիշտ են ասում, որ արվեստագետը միայն մարմնով է մահանում. նրա հոգին միշտ անմահ է լինելու իր արարած գործերում»,-ավելացրել է Լ. Ղալայանը:
Լ. Ղալայանը հիշեցրել է նաև, որ քանդակագործի աշխատանքները տեղադրված են Արցախի տարբեր վայրերում, թանգարաններում: