Հայերեն   English   Русский  

Թրամփը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին


  
դիտումներ: 518

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Հյուսիսային Կորեայի իշխանությունների՝ ռազմական շքերթի ժամանակ հրթիռներ չցուցադրելու որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:

Հյուսիսային Կորեան հենց նոր շքերթ է անցկացրել իր հիմնադրման 70-ամյակի առթիվ՝ առանց միջուկային հրթիռների սովորական ցուցադրման: Թեման՝ խաղաղությունն ու տնտեսական զարգացումն են», - համապատասխան գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Նա մեջբերել է Fox News հեռուստաալիքին, որը վկայակոչելով փորձագետների կարծիքը, հայտնել է, որ այս քայլը նպատակ ունի ցույց տալ, որ երկիրը հակված է միջուկային զինաթափմանը:

«Շնորհակալություն, Կիմ: Մենք երկուսս կապացուցենք, որ բոլորը սխալ են: Ուրիշ ավելի լավ բան չկա, քան միմյանց հավանող երկու մարդկանց միջև երկխոսությունը», - ընգգծել է Սպիտակ տան ղեկավարը:

Նա նաև ընդգծել է, որ իրավիճակը շատ ավելի լավ է, քան իր պաշտոնավարումից առաջ:

Սեպտեմբերի 9-ին Պեկինում ռազմական շքերթ է տեղի ունեցել` նվիրված Հյուսիսային Կորեայի հիմնադրման 70-ամյակին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: