Մերկելը չի բացառել Սիրիայում դաշնակիցների հնարավոր հարձակմանը Գերմանիայի մասնակցությունը
«Հենց սկզբից ասել «ոչ» անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, չի կարող լինել Գերմանիայի դիրքորոշումը», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Մերկելի խոսքերը:
Ընդ որում` նա ընդգծել է, որ գերմանական կառավարությունը հանդես կգա Սահմանադրության և խորհրդարանի առաջ իր պարտականությունների շրջանակներում:
Նրա խոսքերով` խաղաղության ապահովման գործում Գերմանիայի առաջնահերթությունը «միշտ քաղաքական ջանքերն» են եղել:
«Հետեւաբար, մենք աշխատում ենք Սիրիայի հարցով փոքր խմբերով` Աստանայի խմբի և Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Սակայն պարզապես հավաստիացնել, որ մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն հանգամանքի վրա, որ ինչ-որ տեղ քիմիական զենք են կիրառում և չեն հետևում միջազգային կոնվենցիային` նույնպես չի կարող պատասխան լինել», - նշել է նա: