Հայերեն   English   Русский  

Մարզպետն էլ է տեղյակ եղել, գյուղվարչության պետն էլ. Նախկին գյուղապետը յուրացված գումարների մասին


  
դիտումներ: 694

Շիրակի մարզի Իսահակյան գյուղի նախկին համայնքապետ Արտավազդ Արսենյանը ցորենի սերմարտադրության ու սերմաբուծական ծրագրի շրջանակներում հայտնաբերված չարաշահումների մասին նշում է. «Այո, ծախսել եմ մոտ 2 մլն դրամ էդ գումարից ծախսել էի իմ առողջական խնդիրների համար/ 2 անգամ ինֆարկտ եմ տարել, 1 անգամ ինսուլտ, սրտի ստենդավորում եմ էրել/, մարզպետն էլ է տեղյակ էղել, գյուղվարչության պետն էլ, ես ասել եմ, որ էդ ներկայացրած պարտքի ցուցակից երկու միլիոն է ծախսվել իմ կողմից, ես պատրաստ եմ էղել վերադարձնել»

Սերմերի ծրագրով գյուղացիներին տրամադրված մթերքի դիմաց վճարումները չեն փոխանցվել կառավարություն, արդյունքում պարտքեր են կուտակվել, տարիներ շարունակ ձգձգվելուց հետո, ի վերջո կառավարությունը զիջեց այդ պարտքերը, փոխարենը դատախազությունները սկսեցին ուսումնասիրել, թե որ գյուղում ինչի հետևանք է պետությանը չվճարելը:

Արդյունքում մի շարք գյուղերում, այդ թվում Շիրակի մարզի Իսահակյան գյուղում չարաշահումներ հայտնաբերվեցին, հարուցվեց քրեական գործ: Նախկին գյուղապետը իրեն վերագրված պարքտի թվի հետ համաձայն չէ, ասում է.

«Ես պատրաստ եմ եղել վճարելու, ուղղակի կառավարության կողմից , որ եղավ սերմացուների համար համաներում…., Էդ թիվը չեմ ընդունել մինչև հիմա էլ, իրենք հաշվարկեցին, թե 3 մլն 74 հազար է, ես այդքան էլ վերականգնել եմ, հետո երկրորդ անգամ, որ քննիչների կողմից առերեսում եղավ, իջավ գումարը 2 մլն 812 հազար: Ես ստացել եմ մեղադրական եզրակացությունը, որ մի հինգ հոգու գրած է, թե ցորեն չեն ստացել, չգիտեմ ինչ, նման բաներ գոյություն չունի: Բոլորը ստացել են, ինչ որ գրած է էղել էդ ցուցակներում: Ես չգիտեմ ինչի համար են էդպիսի ցուցմունք տվել, դատարանում էդ հարցը կպարզենք»:

Այն որ յուրացված միջոցները վերադարձվել են պետությանը, բայց ամիսներ անց քրեական հետապնդումը չի դադարել ու գործն ուղարկվել է դատարան, Արտավազտ Արսենյանը նշում է.

«Ես չէի էլ պատկերացնում, որ գործը կմտներ դատարան, որովհետև սկզբնական շրջանում ինձ որ ձերբակալության որոշում եղավ, ասեցին գումարը վերականգնեք ու պրոբլեմ չկա, մենք գործը կկարճենք, կվերջանա: Ես գումարը նույն օրը վերականգնել եմ՝ մարտի 29-ի օրը, սպասելով, որ գործը պիտի կարճվի: Անցել է 6 ամիս, օգոստոսի 30-ին ինձ կանչում են, թե ստորագրի, գործն ուղարկում ենք դատարան»:

Նաև հավելում է, թե արդեն 5-6 անգամ գյուղապետ է ընտրվել և նման դեպք առաջին անգամ է եղել, ասում է, եթե կառավարությունը պարտքերը չզիջեր, ես վճարած կլինեի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: