Հայերեն   English   Русский  

Արսեն Թորոսյանը պարզաբանում է ՀՖՖ գործկոմի անդամների թեկնածուների ցուցակում հայտնվելու փաստը


  
դիտումներ: 852

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների ցուցակում հայտնվելու փաստը:

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները: Առաջադրված է նաև իմ` որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածությունը, ինչի առթիվ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ այդ պաշտոնում զբաղվելու եմ առավելապես իմ մասնագիտական ոլորտին առնչվող բժշկական ապահովման հարցերով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է, իսկ գործկոմի անդամի թեկնածուների թվում է նաև Հենրիխ Մխիթարյանի մայրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: