Հայերեն   English   Русский  

Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի փողոցներից մեկը


  
դիտումներ: 365

Հալեպի զինյալները հրթիռակոծել են փողոցներից մեկը: Հրթիռակոծման հետևանքով երեխա է զոհվել, իսկ 13 մարդ` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:

Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի փողոցներից մեկը: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին:

Ինչպես նշում է գործակալությունը հրթիռակոծվել է Նիլ փողոցը:

«Նիլ փողոցում պայթել են մի քանի հրթիռներ: Երեխա է զոհվել: Վիրավորվել է 13 մարդ` կանայք և տղամարդիկ», - հայտնել է գործակալությունը:

Ավելի վաղ Ռուսաստանը ռմբակոծություններ էր արձանագրել երեք սիրիական նահանգներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: