Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս չի կարող քննվել Հատուկ քննչական ծառայությունում. Հայկ Ալումյան


  
դիտումներ: 1137

Մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս չի կարող քննվել Հատուկ քննչական ծառայությունում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մեր դատավարական փաստաթուղթը պարուկակելու է պահանջ այդ կառույցից գործը վերցնելու և այլ կառույցի փոխանցելու: 309 հոդվածով(պաշտոնական լիազորություններն անցնել) հարուցված քրեական գործը նույնպես չի կարող քննվել այդ երկու կառույցներից մեկում: ՄԵնք այդ խնդիրը դնելու ենք»:

Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ ամեն անգամ երբ ինչ-որ խնդիր է ծագում ՀՔԾ-ի կամ ԱԱԾ-ի հետ կապված, դրանից շեղելու համար անընդհատ ինչ-որ նոր գործէ հայտնվում:

«Դա վերաբերում է նաև Կոնգրես հյուրանոցին: Այն ձեռք է բերվել 2014 թվականին, երբ Քոչարյանը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները վաղուց պաշտոն չէին զբաղեցնում: երբ որ գործը լինի, երբ հասկանանք էդ ինչ կաշառք է, ով, ում է տվել, այդ ժամանակ ավելի մանրամասն կներկայացնենք : Մենք էլ ենք զարմացած»,- նշեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: