Թուրքիայի նախագահը Բաքվում է
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Ռամիզ Հասանովը և այլ պաշտոնատար անձինք:
Հաղորդվում է, որ Թուրքիայի առաջնորդը հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու տարածաշրջանային մի շարք հարցեր:
Այսօր Բաքվում անցկացվելու է Նուրի թաշայի գլխավորած թուրքական կովկասյան բանակի կողմից քաղաքի ազատագրման 100-ամյակին նվիրված տոնական շքերթ: Հատկանշական է, որ շքերթը պետք է անցկացվեր այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով 10-ին, սակայն, մայրաքաղաք Բաքու Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցով պայմանավորված, շքերթի անցկացման ժամը տեղափոխվել է 16:00: