Հայերեն   English   Русский  

Դե եթե իրենք չեն, ինչի՞ են արձագանքում․ Փաշինյանի պատասխանը՝ Արամ Սարգսյանին


  
դիտումներ: 690

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում պատասխանել է «Ելք» դաշինքի իր գործընկեր Արամ Սարգսյանին՝

պատասխանելով այն հարցին, թե «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասել է, ի՞նչ են ուզում, ընդհանրապես չբարեւե՞ն հանրապետականներին։

«Այսինքն այդ հայտարարությունից կարո՞ղ ենք հասկանալ, որ հենց իրենք են, որ խաղեր են տալիս։ Դե եթե իրենք չեն, ինչի՞ են արձագանքում»,-ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ նախօրեին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական ուժերի մասին, որոնք, նրա խոսքով, իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն փորձում են ՀՀԿ-ի հետ թաքուն համաձայնությամբ տապալել հեղափոխությունը:

Նշենք, որ Արամ Սարգսյանը ներկայացնում է «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: