Զարուհի Փոստանջյանի քարոզարշավը Քանաքեռ-Զեյթունում
Քարոզարշավը մեկնարկեց «Հաղթանակ» զբոսայգու առջևից ժամը 17:00-ին և տևեց մինչև ուշ երեկո: Զարուհի Փոստանջյանը Ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ քայլելովհամայնքի փողոցներով, բակերով ու այգիներով՝ ողջունում էր քաղաքացիներին, ջերմ ու անկեղծ զրույցի բռնվում անցորդների, փողոցային առևտրով զբաղվող և այդ կերպ իրենց օրվա ապրուստը վաստակող մարդկանց հետ:
Ավագանու թեկնածուները և քարոզչական խմբի անդամները համայնքի բնակիչներին իրազեկում էին կուսակցության նախընտրական Ծրագրի հիմնադրույթներին, ընդգծում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի քաղաքական մաքուր անցյալը, մայրաքաղաքը արդարությամբ, սրտացավությամբ և փորձառությամբ կառավարելու հմտությունը և պատրաստակամությունը:
Ամենօրյա երկարատև քարոզարշավի ընթացքում «Երկիր Ծիրանի»-ի նախագահի ուղղակի շփումները երևանցիների հետ ավելի ակնհայտ են դարձնում մարդկանց համակրանքի և վստահության դրսևորումները, օրեցօր ավելանում է նրանց դրական վերաբերմունքը Զարուհի Փոստանջյանին Երևանի քաղաքապետ ընտրելու հարցում, և ամրանում է քաղաքացիների հույսն ու հավատը առ այն, որ Երևանը վերջապես կունենա հոգատար, անկաշառ և օրինապահ քաղաքապետ՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի:
Զարուհի Փոստանջյանը մաքուր ձեռքերով, հանգիստ խղճով և կուտակված գիտելիքներով գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին՝ որպես կարգախոս ունենալով իր կենսակերպի սկզբունքները՝ «Արդարություն և օրենք»:
Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հաղթարշավը շարունակվում է:
«ԵրկիրԾիրանի» կուսակցությանլրատվականծառայություն
16 սեպտեմբերի 2018
Երևան