Լեոնիդ Կուչման կոչ է արել Թրամփին ներողություն խնդրել Ուկրաինայից
Espreso.tv պորտալի փոխանցմամբ` նման կարծիք Կուչման հայտնել է «Յալտայի եվրոպական ռազմավարություն» գիտաժողովի շրջանակներում:
«Ուկրաինային խաբեցին, Հյուսիսային Կորեան առանց միջուկային զենքի ընդհանրապես ոչինչ չարժե: Ի՞նչ խորհուրդ կցանկանայի տալ Թրամփին այս հարցում: Ամենակարևորը վերադառնալն ու ասելն է. «Կներեք, ես պատրաստ եմ ավելի ակտիվորեն օգնել Ուկրաինային այս հարցում, ինչը այսօր սարսափելի է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Եվրոպայի և աշխարհի համար», - ասել է Թրամփը:
Պորտալը հիշեցնում է, որ 1994 թ. Ուկրաինան հրաժարվեց միջուկային զենքից, որից հետո ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև կնքվեց Բուդապեշտի հուշագիրը:
Այն ստորագրվել է 1994 թ. դեկտեմբերի 5-ին, և դարձավ այն փաստաթուղթը, որը զրկեց Ուկրաինային միջուկային զենքից և դրանով մեկնարկեց միջուկային զենքի չտարածման պայմանագրին Կիևի միանալու գործընթացը:
Ավելի վաղ Կիևում հայտարարել էին, որ չեն կարող պատերազմ հայտարարել Ռուսաստանի` ընդգծելով, որ Ուկրաինան չի տիրապետում զինատեսակի, որը թույլ կտա Բուդապեշտի հուշագրի ստորագրումից հետո դիմակայել միջուկային գերտերության:
2017 թ. դեկտեմբերին ուկրաինացի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չի կատարել Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված իր պարտականությունները, իսկ Բուդապեշտի հուշագիրը «գրեթե մոռացվել» է: