Հայերեն   English   Русский  

«ԲՀԿ անդամներից որևիցե մեկը նման քայլի չի գնալու». Վահե Էնֆիաջյան


  
դիտումներ: 685

Եթե նման տեղեկություն ունեն, նույն ձև օրենքով սահմանված կարգով թող դիմեն իրավապահ մարմիններին և գործ հարուցեն:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ՝ անդրադառնալով Լենա Նազարյանի հայտարարությանը, ըստ որի՝ քաղաքական ուժերից մեկն արդեն իսկ ընտրակաշառք է բաժանում:

«Մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել, որ այդ գործողությունը դատապարտելի է և օրենքով սահմանված պատժի միջոցներ և ձևեր կան։ Եթե նման տեղեկություն ունեն, նույն ձև օրենքով սահմանված կարգով թող դիմեն իրավապահ մարմիններին և գործ հարուցեն, որևիցե խնդիր չենք տեսնում՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ դա կլինի։ Վստահաբար ասում եմ, որ ԲՀԿ անդամներից որևիցե մեկը նման քայլի և գործողության չի գնալու», - նշեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: