Շոկոլադե քոթեջ, որը կարող եք վարձել Ֆրանսիայում (լուսանկարներ)
Հենզելի ու Գրետելի հեքիաթն իրականություն է դառնում։
դիտումներ: 763
Հեքիաթի պես է հնչում, սակայն այդ քոթեջի ներսում ամեն ինչ՝ պատերը, հատակը, վառարանը, բաժակները, ժամացույցը, գրքերը, անգամ մոմակալն է պատրաստված շակոլադից։ Կահույքի որոշ մասն էլ «ուտելի» է։
18 քառ․ մետր մակերեսով տունը պատրաստված է 1,5 տոննա շոկոլադից և կարող է տեղավորել մինչև 4 հյուր։
Booking.com կայքն արդեն հասանելի է դարձրել այս քոթեջի վարձակալությունը․ մեկ գիշերվա արժեքը մոտ 50 եվրո է։
Քոթեջը նախագծել ու կառուցել է ֆրանսիացի շոկոլադագործ, քանդակագործ Ժան-Լյուկ Դեկլուզեն։
«Չէի մտածի, թե հնարավորություն կունենամ կառուցել բնակելի
Շոկոլադե տուն։ Ուրախ եմ եմ Booking.com-ի հետ համագործակցության և շոկոլադի հանդեպ իմ սերը կիսելու համար։ Հուսով եմ հյուրերը կվայելեն այսպիսի քաղցր ու յուրահատուկ տունը»,-ասում է հեղիանակը։
Շոկոլադե տուն։ Ուրախ եմ եմ Booking.com-ի հետ համագործակցության և շոկոլադի հանդեպ իմ սերը կիսելու համար։ Հուսով եմ հյուրերը կվայելեն այսպիսի քաղցր ու յուրահատուկ տունը»,-ասում է հեղիանակը։