Հայերեն   English   Русский  

Պոմպեոն Ռուսաստանին «կռվարար» է անվանել


  
դիտումներ: 704

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ «կռվարար» է, սակայն Չինաստանը մեծ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար: Համապատասխան հայտարարությամբ Պոմպեոն հանդես է եկել Fox News հեռուստաընկերության եթերում: Գրում է Gazeta.ru-ն:

Պետքարտուղարի խոսքերով` Ռուսաստանը «ագրեսիվ» է վարվում և փորձում է միջամտել ամերիկյան ընտրություններին: Նա նշել է, որ Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը «կռվարար է մնում»:

«Մենք պետք է հակահարված տանք և զսպենք նրանց, որքան կարող ենք», - ասել է Պոմպեոն:

Սակայն նրա կարծիքով` «երկարաժամկետ հեռանկարով» Չինաստանն ավելի շատ է սպառնում Միացյալ Նահանգներին: Նա նշել է, որ չինական իշխանություններից բխող ռիսկերը վերաբերում են ամերիկյան տնտեսությանը:

Ավելի վաղ Պոմպեոն ընտրություններին միջամտության համար խիստ հետևանքներով էր սպառնացել Ռուսաստանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: